ԱՅՍՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՆ ԱՅԼԵՒՍ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ Է
Կոչ ՀՀ նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանին, Արամ Հարությունյանին,
Րաֆֆի Հովհաննիսյանին,
Անդրիաս Ղուկասյանին, Արման Մելիքյանին,
Սերժ Սարգսյանին, Վարդան Սեդրակյանին
Անկախության հռչակումից մինչ օրս Հայաստանի անկախության միակ վավերագիրը եղավ և մնաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ռազմաբազայի աշխարհագրական, քաղաքական և բարոյահոգեբանական ընդլայնման համաչափությամբ տարեցտարի բովանդակազրկվող անկախության մեր հռչակագիրը:
Այս ընթացքում համապետական ու տեղական նշանակության բոլոր ընտրությունների անվան տակ շարունակաբար վերարտադրվեց Կրեմլի կողմից Հայաստանում ներդրված «Ղարաբաղ» կոմիտեի իշխանությունը, նույն Կրեմլի կողմից երաշխավորված «Մեր դեմ խաղ չկա» կարգախոսի դիկտատուրայով:
Իշխանության և ընդդիմության պարբերաբար փոխանցվող դերակատարությունը ստանձնած «Ղարաբաղ» կոմիտեի տարբեր ստորաբաժանումները, տարբեր հին ու նոր կուսակցությունների, բազմակուսակցականության ու քաղաքական մրցակցության անվան տակ, ոչնչացրին Հայաստանում քաղաքական համակարգի ձևավորման հնարավոր բոլոր նախադրյալներն ու միջոցները:
«Ղարաբաղ» կոմիտեի և ԿԳԲ-ի անմիջական վերահսկողությունից դուրս գտնվող Ազգային Ինքնորոշման Միավորումը (ԱԻՄ) 1988 թվականից սկիզբ առած հալածանքներից, 1991-1996 թվականներին ուժգնացած բռնություններից, գրասենյակների ու գույքի ոչնչացումից, կուսակցության անդամների նկատմամբ զանգվածաբար կիրառված ահաբեկումներից հետո հայտնվեց քաղաքական մեկուսացման մեջ:
Հայաստանի ներկայիս իշխող Հանրապետական Կուսակցությունը (ՀՀԿ), որը ծնունդ առավ ԱԻՄ-ից 1990-ի սկզբում, 1992 թվականից գերեվարվեց, 1995 թվականին կոլաբորացիոնիստների* հսկողության տակ ներառվեց «Հանրապետություն» բլոկի մեջ խորհրդարանում, իսկ 1999 թվականից մինչ օրս, ռազմականացած խունտա դարձած, վերահսկում է «Ղարաբաղ» կոմիտեի իշխանության ստորաբաժանումների անարգել և անխափան գործունեությունը Հայաստանում:
Խորհրդանշական և այսօրվա Հայաստանի ուղիղ համեմատականն է այն, որ ՀՀ նախագահի առաջին ընտրություններին «Ղարաբաղ» կոմիտեի թեկնածուն ներկայացավ ու հաղթեց առանց ծրագրի, որով մեկնարկեց ու մինչ օրս շարունակվում է անծրագիր Հայաստանի դեգերումն անհայտ ուղղությամբ:
Անծրագիր Հայաստանում ծավալվող իրադարձությունները, ԽՍՀՄ փլուզմանը զուգընթաց, ծրագրավորվել և առայսօր ծրագրավորվում են Հայաստանից դուրս` Կրեմլում: Այդ իրադարձությունների թիրախ հայաստանցիներս միայն լուռ դիտում և արձանագրում ենք մեզ հետ կատարվողն ու դրա հետևանքները:
Այս բռնապետական համակարգը դրսևորվել և անարգել դրսևորվում է հայաստանցիներիս ծրագրված ունեզրկման, զանգվածային արտագաղթի, պարբերական ու չբացահայտվող սպանությունների իրականացմամբ, մարդկանց հետևողական նվաստացմամբ, հուսալքությամբ, բարոյալքումով, ստրկացմամբ, ինչպես նաև պարբերաբար կիրառվող մասսայական գնդակահարություններով.
- ցուցադրական - արարողակարգային գնդակահարությունները Երևանի կայարանում ու Նուբարաշենում, 1991 թվականի մայիսի 27-ին.
- ցուցադրական - արարողակարգային գնդակահարությունները Ազգային Ժողովում, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին.
- ցուցադրական - արարողակարգային գնդակահարությունները Գրիգոր Լուսավորչի պողոտայում, 2008 թվականի մարտի 1-ին։
Պարոնայք թեկնածուներ, անկախության հռչակումից քսաներեք տարի անց ձեր մասնակցությամբ ՀՀ նախագահի ընտրությունները հերթական անգամ մեկնարկել են նախորդ բոլոր «ընտրությունների» արարողակարգով՝ Հայաստանում կոլաբորացիոնիստների ռեժիմի քողարկված վերարտադրումը հերթական անգամ ընտրությունների անվան տակ անցկացնելու աչքակապությամբ:
Այսպես շարունակելն այլևս պետական դավաճանություն է: Քանի դեռ Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ է, քաղաքական աքսորում հայտնված անկախության պայքարի վերականգնման և Հայաստանի Հանրապետության ապագաղութացման հնարավորությունը կա:
Եթե ֆիզիկական ոչնչացման ուղիղ սպառնալիքով չԷ պարտադրված ձեր մասնակցությունը ՀՀ նախագահի ընտրություններին, կոչ ենք անում.
Հանե'լ ձեր թեկնածությունները և անկախության պայքարի առաջնորդ Պարույր Հայրիկյանին ընտրացուցակում սկզբունքորեն թողնել միայնակ` 2013 թվականի փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրությունները վերածել ՀՀ Անկախության Հանրաքվեի վերահաստատման արարողության:
Գեորգի Վանյան, Երևան, Հայաստան
Խաղաղարար Նախաձեռնությունների Կովկասյան Կենտրոնի նախագահ
Վահե Ավետյան, Սթոքհոլմ, Շվեդիա
Հայաստանի Հանրապետական Կուսակցության առաջին խորհրդի անդամ, Վտարանդի հայ գրողների միություն
Արա Բալիոզյան, Քիչեներ, Կանադա
Գրող
Քրիստինա Պողոսյան, Էրֆուրտ, Գերմանիա
Արվեստի մագիստրոս, սոցիոլոգ, Էրֆուրտի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտ
Հենրիկ Խաչատրյան (Սէվ), Հոլիվուդ, ԱՄՆ
Նկարիչ
1 փետրվար 2013
* Կոլաբորացիոնիզմի միջազգայնորեն ընդունված իրավագիտական բացատրությունը սեփական շահերը հետապնդելով, գիտակցված, կամավոր ու կանխամտածված համագործակցությունն է նվաճողի հետ, ի վնաս սեփական պետության ու ժողովրդի շահերի: Կոլաբորացիոնիզմը բոլոր երկրներում քրեապես հետապնդելի է, հաճախ անվանվում է նաև պետական դավաճանություն: